Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մուհամեդ Ալին՝ հավասարության և խաղաղության համար պայքարի չեմպիոն

Մուհամեդ Ալին՝ հավասարության և խաղաղության համար պայքարի չեմպիոն
05.06.2016 | 09:25

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցավակցություն է հայտնել Մուհամեդ Ալիի ընտանիքին և նրա միլիոնավոր երկրպագուներին լեգենդար բռնցքամարտիկի մահվան կապակցությամբ: «Պարոն Ալին եղել է շատ ավելին, քան լեգենդար բռնցքամարտիկ: Նա եղել է հավասարության և խաղաղության համաշխարհային չեմպիոն: Սկզբունքայնության, գրավչության, սրամտության և գթասրտության անզուգական համադրությամբ՝ նա պայքարել է լավագույն աշխարհի համար»,- ասված է Պան Գի Մունի հայտարարության մեջ:

Նա նշել է «Ալիի ուժը, հումորի զգացողությունը և մարդկանց միավորելու ունակությունը»: Իր կարիերան ավարտելուց հետո Ալին եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: ՄԱԿ-ում նշել են այն աջակցությունը, որ նա ցուցաբերել է տարբեր երկրներում հակամարտություններից տուժած երեխաներին և նրա աշխատանքը ազգերի հաշտեցման գործում:


Մուհամեդ Ալիի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 10-ին, իր հարազատ Լուիսվիլ քաղաքում (Կենտուկի նահանգ)՝ հայտնում է AFP գործակալությունը:
Ալին մահացել է 74 տարեկանում Ֆինիքս քաղաքի մոտ գտնվող հիվանդանոցում (Արիզոնա նահանգ), ուր հոսպիտալացվել էր թոքերի հետ ունեցած խնդրի պատճառով: Ալին 32 տարի տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ:


Time ամսագիրը կթողարկի հատուկ համար՝ շապիկին լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի լուսանկարը, համարը լույս կընծայվի երկուշաբթի:
«Մուհամեդ Ալիի լուսանկարը, որը կհայտնվի Time-ի նոր շապիկին՝ նվիրված բռնցքամարտի լեգենդի հիշատակին, 1963 թվականին արել է Ֆիլիպ Հալսմանը՝ 20-րդ դարի ամենաբեղմնավոր լուսանկարիչներից մեկը»,- հայտնել են հրատարակչությունում: Լուսանկարում սպիտակ ֆոնին կանգնած Ալին հարվածում է ուղիղ տեսախցիկի օբյեկտիվին: Լուսանկարի վրա կավելացվի սև գրառում. «Մեծագույնը: Մուհամեդ Ալի: 1942-2016»:

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ